Logo

Ռուի Մոտան` «Լուդոգորեցի» գլխավոր մարզիչ

20:30 / 13.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան իր մարզչական շտաբով հեռացել է «Նոայից» ու գլխավորել Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Լուդոգորեցի» ղեկին, անուն և պատմություն ունեցող ակումբ է։ Ես ուրախ եմ լինել այս ընտանիքի անդամ։ Մենք թիմի հետ քրտնաջան կաշխատենք՝ մեր առջև դրված նպատակներին հասնելու համար», - ասել է Մոտան պայմանագիրը ստորագրելուց հետո:

«Լուդոգորեցը» շնորհակալություն է հայտնել «Նոա» ակումբի ղեկավարությանը Մոտայի ու նրա մարզչական շտաբի տեղափոխության հարցում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և ճիշտ վերաբերմունքի համար։ Բուլղարական ակումբը փոխհատուցում կվճարի «Նոային»` 46-ամյա մասնագետի` հայկական ակումբի հետ պայմանագիրը խզելու համար:

Մոտան նախորդ տարվա ամռանն էր գլխավորել «Նոան», հայկական թիմին պատմության մեջ առաջին անգամ դուրս էր բերել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ: 2024/25 մրցաշրջանում «Նոան» նրա գլխավորությամբ ոսկե դուբլ էր գրանցել` դառնալով Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նոան» պայմանագիր է համաձայնեցրել խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ