Logo

Ռուի Մոտան պաշտոնանկ է արվել

19:22 / 29.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լուդոգորեցը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ռուի Մոտային, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Բուլղարիայի վերջին 14 տարիների անփոփոխ չեմպիոնը պորտուգալացի մասնագետի և նրա մարզչական շտաբի հետ բանակցում է` գործող պայմանագիրը նախատեսվածից շուտ խզելու համար։

Մոտայի պաշտոնանկության պատճառ է նշվում թիմի անբավարար արդյունքները։

«Լուդոգորեցը» 46-ամյա մարզչի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 23 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։

Ռուի Մոտան 2024/25 մրցաշրջանում գլխավորում էր «Նոան», որի ղեկին դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին։

«Լուդոգորեցը» «Չեռնոմորեց 1919»-ի դեմ Բուլղարիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում հանդես կգա Տոդոր Ժիվոնդովի գլխավորությամբ։ 44-ամյա մասնագետը մարզում է «Լուդոգորեցի» երկրորդ թիմը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ