Ռումինիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Կոստանցայի «Ֆարուլը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Ունիրիա Ալբա-Յուլիային»։
Տանտերերից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 88-րդ րոպեին խփեց իր թիմի երրորդ գոլը։
«Ֆարուլը» մրցաշարի կիսաեզրափակիչում է, որտեղ կմրցի «Կլուժ» - «Ունիվերսիտատեա Կռայովա» դիմակայության հաղթողի դեմ։
Ռումինիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Ֆարուլ» - «Ունիրիա Ալբա-Յուլիա»` 3-0
Անդրեյ Չոբանու, 8, Իոնուց Լարիե, 70 (11մ), Նարեկ Գրիգորյան, 88


