Logo

Ռունի. «Առաջարկ էի ստացել «Ռեալից», բայց մտածում էի «Բարսելոնայի» մասին»

13:51 / 01.04.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ գլխավոր ռմբարկու Ուեյն Ռունին խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակ է ունեցել, հաղորդում է BBC-ին:

«2010 թվականին «Մանչեսթեր Յունայթեդին» ասացի, որ չեմ ցանկանում նոր պայմանագիր ստորագրել: Այդ ժամանակ երեք ակումբից առաջարկ ստացա:

Շատ է խոսվում, որ առաջարկ եմ ունեցել «Մանչեսթեր Սիթիից», բայց երբեք նրանց տարբերակը չէի դիտարկի: Իրական առաջարկներ ստացել էի միայն «Չելսիից», «Ռեալից» ու «Բարսելոնայից»:

Այդ ժամանակ պատրաստ էի Իսպանիա տեղափոխվել, բանակցություններն իսկապես ընթանում էին: «Ռեալի» հետ գործարքն ամենահավանականն էր, սակայն ես մտածում էի «Բարսելոնայի» մասին: Պատկերացնում էի, թե ինչպես եմ խաղալու Մեսիի, Ինիեստայի, Չավիի ու Բուսկետսի հետ:

Արդյունքում որոշեցի մնալ «Յունայթեդում», բայց այդ ժամանակ բոլոր ֆուտբոլիստները երազում էին խաղալ «Բարսելոնայում»»,- ասել է անգլիացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ