Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ուեյն Ռունին BBC-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի շուրջ իրավիճակի մասին:
«Եթե ես լինեի «Նյուքասլի» խաղացողների փոխարեն, այլևս չէի ընդունի Իսակին: Չի կարելի այսպես այրել բոլոր կամուրջները, չի կարելի չներկայանալ մարզումներին: Նույնիսկ եթե ցանկանում ես հեռանալ, ապա պետք է լինես թիմակիցներիդ կողքին, երբ նրանք քո կարիքն ունեն:
Իսակը հետդարձի ճանապարհ չի թողել: Դու կարող ես հեռանալու թույլտվություն խնդրել ակումբին, բայց միշտ պետք է պրոֆեսիոնալ մնաս, հարգես թիմակիցներիդ ու այն երկրպագուներին, որոնք գումար են վճարում՝ խաղդ դիտելու համար», - նշել է Ռունին:


