«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականին նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ ցանկանում է գալիք աշխարհի առաջնությունում տեսնել Արգենտինայի կամ Պորտուգալիայի չեմպիոնությունը: Ռունին ցանկանում է, որ տվյալ հավաքականների առաջատարներ Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն իրենց կարիերայում առաջին անգամ դառնան աշխարհի չեմպիոն:
«Հաճելի կլիներ տեսնել Մեսիին կամ Ռոնալդուին աշխարհի չեմպիոն դառնալիս: Դա տեղին ավարտ կլիներ նրանց անհավանական կարիերայի համար»,- Ռունիի խոսքը մեջբերում է TOI-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ին Կատարում:


