«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին քննադատել է մանկունիական ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունը, հաղորդում է Goal-ը:
«Մինչև նախորդ մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդի» վարած տրանսֆերային քաղաքականությունը սարսափելի էր: Ակումբը պարզապես ձեռք էր բերում աստղային ֆուտբոլիստների՝ Պոգբա, Իբրահիմովիչ, Լուկակու... Նրանք լավ ֆուտբոլիստներ են, բայց ակումբի համար թիրախային տրանսֆերներ չէին, վճարված գումարներն էլ ահռելի էին: Երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդն» ուղղի այդ սխալները», - ասել է Ռունին:


