Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ, ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին մեկնաբանել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի տեղափոխությունն «Ինտեր Մայամի»:
«Ամեն ինչ պատրաստ է Մեսիի համար: Թիմում են Բուսկետսը և Ալբան, կարող են միանալ Անդրես Ինիեստան ու Լուիս Սուարեսը: Լեոն ունի մարզիչ (Խերարդո Մարտինոն), որը նրան շատ է սիրում: MLS-ի համար Մեսիի գալը մեծ իրադարձություն է, սակայն նրա համար հեշտ չի լինի այստեղ. անընդհատ ուղևորություններ, հանդիպումներ տարբեր քաղաքներում, էներգատար խաղեր»,- Ռունիի խոսքը մեջբերում է The Times-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն ամերիկյան ակումբ էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում՝ կնքելով 2 տարվա պայմանագիր: Հուլիսի 15-ին կայացել էր նրա շնորհանդեսը: