«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահին, հայտնում է BBC-ն:
«Մենք գիտենք, որ Սալահն այնքան էլ սեր չունի նահանջելու և պաշտպանողական գործողություններին մասնակցելու նկատմամբ, բայց «Չելսիի» դեմ խաղում ամեն ինչ ավելի ակնհայտ էր:
Թիկունքում գործող եզրային պաշտպանն ուղղակի պատռվում էր, իսկ նա պարզապես դիտում էր՝ ինչ է կատարվում: Նա չի օգնում թիմակիցներին այնպես, ինչպես Վան Դեյկը: Սալահը նախորդ շաբաթների ընթացքում ստվերում է հայտնվել, և ես կասկածներ ունեմ նրա էթիկայի վերաբերյալ»,- նշել է Ռունին:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա եգիպտոսցին «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


