Logo

Ռունիի որդին գոլը տոնել է «Արսենալի» նորեկի ոճով

12:12 / 30.07.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունիի որդի Կայն ակումբի Մ16 թիմի կազմում «Վեսթ Քորք Ակադեմիայի» դեմ խաղում 11-մետրանոցից գոլ է խփել, որը տոնել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Վիկտոր Դյոկերեշի ոճով:

Goal-ը գրում է. «Մանկունիական ակումբն ամբողջ ամառ հետապնդեց Դյոկերեշին, բայց նա տեղափոխվեց «Արսենալ»: Սակայն դա չխանգարեց Ռունիի որդուն կրկնօրինակել շվեդ ֆուտբոլիստին: Ասում են՝ Դյոկերեշի՝ գոլը տոնելու այս ոճը նվիրված է DC Comics-ի չարագործ Բեյնին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ