Logo

Ռունին կարող է ստանձնել մերսիսայդյան ակումբի ղեկը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.12.2021ՍՊՈՐՏ
Ռունին կարող է ստանձնել մերսիսայդյան ակումբի ղեկը - Ռունին կարող է ստանձնել մերսիսայդյան ակումբի ղեկը

Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին կարող է մարզչական կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ անգլիացին կարող է ստանձնել «Էվերթոնի» ղեկը:

Ակումբի ղեկավարությունը դժգոհ է ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կատարած աշխատանքից, քանի որ թիմի ցուցանիշներն անբավարար են: Պրեմիեր լիգայում անցկացրած վերջին 10 խաղում «Էվերթոնը» կրել է 7 պարտություն, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի, թիմը տոնել է միայն մեկ հաղթանակ:

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Էվերթոնում»: Թիմի կազմում անցկացրած 117 խաղում նա դարձել է 28 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա