Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է «Ոսկե գնդակի» արդյունքները: Նրա կարծիքով՝ մրցանակը պետք է հաղթեր Ռաֆինյան, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Սա կատակ է: Ինչպե՞ս կարող է Ռաֆինյան լինել հինգերորդը, իսկ Վիտինյան՝ երրորդը:
Ռաֆինյան կարևոր պահերին առաջնորդել է իր թիմին կրքով ու սրտով: Նա կախարդական երեկոներ է պարգևել: Եթե դա չէ «Ոսկե գնդակ» նվաճելու արժանիքը, ապա այդ դեպքում ո՞րն է:
Ինձ համար առաջին տեղում պետք է լիներ հենց Ռաֆինյան»,- ասել է Ուեյն Ռունին:
Հիշեցնենք, որ Փարիզի «Շատլե» թատրոնում կայացած 69-րդ մրցանակաբաշխությանը «Ոսկե գնդակը» նվաճեց ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն:


