Logo

Ռուս և բելառուս մարզիկները չեն մասնակցի Օլիմպիական խաղերի բացմանը, հաղթանակի դեպքում կհնչի առանց բառերի օրհներգ

14:44 / 20.03.2024Այլ մարզաձևեր
null

Միջազգային օլիմպիական կոմիտեն մի քանի հարցում որոշում է կայացրել այս ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ռուս և բելառուս մարզիկների առնչությամբ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները հանդես կգան չեզոք դրոշի ներքո և չեն մասնակցի Խաղերի բացման արարողության մարզիկների շքերթին։ Նրանց նվաճած մեդալները չեն հաշվարկվի ընդհանուր մեդալային հաշվարկում։ Բացի այդ, ռուս և բելառուս մարզիկների հաղթանակի դեպքում կհնչի հատուկ օրհներգ՝ առանց բառերի։ Փարիզի Օլիմպիական խաղերին կարող է մասնակցել առավելագույնը 55 ռուսաստանցի մարզիկ (այս պահին ուղեգիր ունի 12 մարզիկ)։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ