Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս հարձակվող Արթուր Սոխիևը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը հայրենիքում հանդես է եկել «Ռոստովի» երկրորդ թիմում, Վլադիկավկազի «Սպարտակում», Մախաչկալայի և Ստավրոպոլի «Դինամո» ակումբներում:
2021/2022 մրցաշրջանում Սոխիևը Վահե Գևորգյանի գլխավորած «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։


