Logo

Ռուս լողորդը կորել է Բոսֆորում

13:46 / 26.08.2025Ջրային մարզաձևեր
null

Ռուս Նիկոլայ Սվեչնիկովը մասնակցել է Բոսֆորը լողալով անցնելու մրցույթին, բայց ափ չի վերադարձել, հայտնում է РИА Новости-ն:

Հետագայում սկսվել են 29-ամյա Սվեչնիկովի որոնման աշխատանքները:

Մրցույթի շրջանակում Ասիայի և Եվրոպայի միջև 6,5 կիլոմետրանոց հեռավորությունը հաղթահարել են 2665 լողորդներ։

Մրցույթը սկսվել է օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, և ավարտվել է ժամը 14:00-ին: Մարզիկներն առաջին կես ժամը մրցել են անձրևի ներքո, իսկ հետո նեղուցում եղել է արևոտ եղանակ:

Սվեչնիկովը սպորտի վարպետի թեկնածու է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ