Logo

Ռուս տիեզերագնացները՝ Armenian Diaspora Cup-2025 թենիսի մրցաշարի հաղթողների թվում

17:33 / 03.05.2025Թենիս
null

Երևանում ավարտվեց Armenian Diaspora Cup-2025 թենիսի հոբելյանական XV մրցաշարը, որին մասնակցեցին ավելի քան 60 խաղացող Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից։ Նրանց թվում էին հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, բարերարներ և «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ։

Մրցաշարի կազմկոմիտեի հիմնադիր և նախագահ Մակար Նահապետյանի խոսքով՝ մրցույթի հիմնական նպատակը ոչ միայն թենիսի մասսայականացումն է, այլև միջազգային համագործակցության զարգացումը։ «Մենք կշարունակենք այս լավ ավանդույթը և կփորձենք ամեն տարի բարձրացնել միջոցառման մակարդակը», – նշեց նա։

Ամփոփելով արդյունքները՝ մրցաշարի սուպերվայզեր, սպորտի վարպետի թեկնածու Արմեն Ավետիսյանը նշեց մասնակիցների բարձր պատրաստվածությունը։ «Կարևոր է, որ մարզական հմտությունների զարգացմանը զուգընթաց աճում է նաև թենիսի մրցաշարերի մշակույթը։ Այս մրցաշարը միայն սպորտի մասին չէ, այլև նոր կապերի և միջազգային համագործակցության, որը ժամանակի ընթացքում վերաճում է ամբողջ աշխարհում համատեղ նախագծերի»,– ընդգծեց նա։

Մրցաշարը կազմակերպվել է Երևանի Մոսկվայի տան աջակցությամբ։ Մրցույթն անցկացվեց օլիմպիական համակարգով. առաջին փուլում որոշվեցին ենթախմբերի ուժեղագույն զույգերը, ապա խաղարկվեցին մրցանակային տեղերը։

«Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ մրցաշարին, և կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին։ Շատ արժեքավոր է, որ տարբեր երկրներից թենիսիստներ են գալիս այստեղ։ Հատկապես հաճելի է կրկին հանդիպել կորտում նրանց, ում հետ մարզվել ենք պատանեկության տարիներին»,– իր տպավորություններով կիսվեց «Պրոֆեսիոնալներ» անվանակարգում հաղթող, Հանրային հեռուստատեսության մարզական բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանը։

Հատկանշական է, որ այս տարի մրցաշարը ոչ պաշտոնապես ստացավ «Տիեզերական» անվանումը՝ ի պատիվ ռուս տիեզերագնացներ, Ռուսաստանի հերոսներ Սերգեյ Զալյոտինի և Վադիմ Ուսովիչի հաղթանակի: Նրանք զբաղեցրին առաջին տեղը «Սիրողական» անվանակարգում։

«Միշտ հաճելի է մասնակցել նման լուրջ մարտահրավերների։ Այս մրցաշարը ևս մի կապող օղակ է Մոսկվայի և Երևանի միջև»,– ընդգծեց Ռուսաստանի հերոս, օդաչու-տիեզերագնաց Սերգեյ Զալյոտինը, որը մի քանի տարի անընդմեջ հաղթել է մրցաշարում։

Armenian Diaspora Cup-2025 մրցաշարի արդյունքները.

«Պրոֆեսիոնալներ» անվանակարգ

  • 1-ին տեղ՝ Արամ Մարտիրոսյան և Էդուարդ Քալանթարյան
  • 2-րդ տեղ – Ալիկ Օգանյան և Արմեն Քոչոյան
  • 3-րդ տեղ՝ Գեորգի Հակոբյան և Արամ Ղազանչյան

Pro-Am անվանակարգ

  • 1-ին տեղ – Հայկ Դավթյան և Արամ Մարտիրոսյան
  • 2-րդ տեղ – Պետրոս Բաբուրյան և Արտակ Մովսեսյան
  • 3-րդ տեղ – Սամսոն Բալյան և Արամ Ղազանչյան

«Միքստ» անվանակարգ (խառը զույգեր)

  • 1-ին տեղ – Սոֆիա Սապրիկինա և Յուրի Այվազյան
  • 2-րդ տեղ – Ալիկ Օհանյան և Իրինա Գևորգյան
  • 3-րդ տեղ – Գայանե Գևորգյան եւ Արմեն Ջաղարբեկյան

«Սիրողական» անվանակարգ

  • 1-ին տեղ – Սերգեյ Զալյոտին և Վադիմ Ուսովիչ
  • 2-րդ տեղ – Արտակ Մովսեսյան և Պետրոս Բաբուրյան
  • 3-րդ տեղ – Ալեն Ալեքյան և Խաչատուր Խաչատրյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ