Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Դենիս Դավիդովը տեղափոխվել է Ռուսաստանի Մեդիալիգան ներկայացնող «Նարոդնայա Կոմանդա» ակումբ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը, որը ժամանակին «Սպարտակի» նախկին նախագահ Լեոնիդ Ֆեդունի կողմից ստացել էր «ռուսական Մեսի» մականունը, մոսկովյան ակումբում անցկացրել է 37 խաղ, խփել 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Դավիդովը խաղացել է նաև «Տոմում», «Նիժնի Նովգորոդում», չեխական «Մլադա Բոլեսլավում» և Սոֆիայի ԲԿՄԱ-ում։
Հարձակվողը նախորդ մրցաշրջանը անցկացրել է մերձմոսկովյան «Խիմկիի» երկրորդ թիմում և մասնակցել 6 հանդիպման։ Դավիդովը մեկ խաղ է անցկացրել նաև Ռուսաստանի ազգային հավաքականում, որի կազմում նորամուտը նշել է 2015 թվականի մարտի 31-ին Ղազախստանի դեմ ընկերական խաղում։


