Ֆրանսիական Footmercato պարբերականն իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին անվանել է ռուսական ֆուտբոլի գլխավոր հույսերից մեկը։
«21-ամյա ֆուտբոլիստը, որը ռուսական ֆուտբոլի գլխավոր հույսերից է, կարող էր տեղափոխվել «Չելսի», բայց ի վերջո նա հայտնվեց Իսպանիայում՝ «Ռեալ Սոսյեդադում»: Զախարյանի համար առաջին մրցաշրջանը շատ հաջող չստացվեց: Այնուամենայնիվ, մենք խոսում ենք երկարաժամկետ հեռանկարի մասին, քանի որ նա պայմանագիր է ստորագրել մինչև 2029 թվականի հուլիս և դեռ կարող է հաստատվել Իսպանիայի առաջնությունում»,- նշված է Footmercato-ի հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բասկյան թիմի կազմում նորամուտի մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: