Ռուսական «Սոչի» հոկեյի ակումբը հետաքրքիր ծրագիր է մշակել: Ակումբը մտադիր է հրավիրել հայազգի հոկեյիստների՝ այդ քաղաքականությունն անվանելով «Մխիթարյանի ազդեցություն»:
Բանը նրանումն է, որ որտեղ խաղացել է Հենրիխ Մխիթարյանը, այդ ակումբը մշտապես մեծ աջակցություն է ստացել հայ երկրպագուների կողմից: Ինչպես հաղորդում է «Советский спорт»-ը, Սոչիի բնակչության 20%-ը կազմում են հայերը:
Առայժմ չի հաղորդվում այն հոկեյիստների անունները, ովքեր ապագայում կարող են միանալ «Սոչիին»: Վերջինս նման գործողություններով կմեծացնի իր մասսայականությունը հայության շրջանում:
Հիշեցնենք՝ ըստ վերջին տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է ռուս մոդել Վիկտորյա Լոպիրևայի հետ:

