Ռուսաստանի ֆուտբոլի միությունը և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան բանակցում են աշնանն ընկերական խաղ անցկացնելու շուրջ, գրում է UOL-ը:
Համաձայնության հասնելու դեպքում հանդիպումը կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին: Միայն այդ ամիսներին «Պենտակամպիոններն» ազատ օրացույց ունեն՝ ընկերական խաղեր անցկացնելու համար:
Ռուսաստանը ցանկանում է, որ խաղը կայանա իր տարածքում:
Նախկինում Բրազիլիան ու Ռուսաստանը հանդիպել են 6 անգամ. 4 հաղթանակ տարել է «Սելեսաոն», գրանցվել է երկու ոչ-ոքի:


