Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։
Հյուրերի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց Ջոն Կորդոբան։ Կոլումբացի հարձակվողը դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև 90+5-ին` գրանցելով դուբլ։
«Կրասնոդարի» հայտացուցակից բացակայում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ակումբները պատասխան հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 26-ին։
Ռուսաստանի գավաթ, ՌՊԼ ուղի, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Օրենբուրգ» - «Կրասնոդար»` 1-3
Մաքսիմ Սավելյև, 9 - Դանիլա Կոզլով, 12, Ջոն Կորդոբա, 88, 90+5


