«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակիչում տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ախմատին» ու ավարտել մրցելույթը մրցաշարում։
«Կրասնոդարից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ռուսաստանի գավաթ, ռեգիոնների ուղի, քառորդ եզրափակիչ
«Կրասնոդար» - «Ախմատ»` 1-2
Ջոն Կորդոբա, 56 - Բեռնարդ Բերիշա, 66, 72 (11մ)


