Logo

Ռուսաստանի գավաթ. «Կրասնոդարը» հաղթեց հետխաղյա 11-մետրանոցներով, Սպերցյանը՝ գոլի հեղինակ

23:33 / 06.04.2023Ֆուտբոլ
Կրասնոդար-Ռոստով

Ռուսաստանի գավաթի (ռեգիոնների ուղի) հերթական փուլում «Կրասնոդարը» հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասավ «Ռոստովի» նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:

Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Այդ գոլից 4 րոպե անց «Ռոստովի» կազմում խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը՝ փոխարինելով վնասվածք ստացած ռուս հարձակվող Դմիտրի Պոլոզին:

54-րդ րոպեին ռուստովցիները հավասարեցրին հաշիվը ռուս հարձակվող Ռոման Տուգարևի դիպուկ հարվածի շնորհիվ։

Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով և հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով։ Կրասնոդարցիներն ավելի դիպուկ էին՝ 5-3։ Հարվածաշարի ժամանակ Սպերցյանն ու Բայրամյանը դիպուկ իրացրին իրենց թիմերի առաջին հարվածները։

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Կրասնոդարն» արտագնա խաղում 3-0 հաշով առավելության էր հասել «Ախմատի» նկատմամբ, իսկ «Ռոստովը» հյուրընկալվելիս ուժեղ էր գտնվել «Պարի Նիժնի Նովգորոդից»՝ 1-0։

Ռուսաստանի գավաթ, կիսաեզրափակիչ (ռեգիոնների ուղի)

«Կրասնոդար» - «Ռոստով»՝ 1-1 (11-մետրանոցներ՝ 5-3)

Էդուարդ Սպերցյան, 23 - Ռոման Տուգարև, 54

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա