Logo

Ռուսաստանի գավաթ. «Կրասնոդարը» պարտվեց, Էդուարդ Սպերցյանը կարմիր քարտ ստացավ

23:05 / 27.07.2023Ֆուտբոլ
Կրասնոդար-Սպարտակ

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Կրասնոդարը» տանը մրցեց Մոսկվայի «Սպարտակի» հետ և պարտվեց 1-2 հաշվով:

Հյուրերի կազմում աչքի ընկան ռուս կիսապաշտպան Ռոման Զոբնինը և կոնգոլեզցի հարձակվող Տեո Բոնգոդան: «Կրասնոդարից» հաշիվը խաղի վերջնամասում կրճատեց բրազիլացի կիսապաշտպան Կադի Բորժիսը:

Հանդիպման 44-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը խախտեց կանոնները եզրային հարձակվող Անտոն Զինկովսկիի նկատմամբ:

Կրասնոդար-Սպարտակ-2023

«Կրասնոդարի» մեկնարկային կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը 88-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

Ռուսաստանի գավաթ, խմբային փուլ, առաջին տուր

«Կրասնոդար» - «Սպարտակ»՝ 1-2

Կադի Բորժիս, 90+5 - Ռոման Զոբնին, 21, Տեո Բոնգոդա, 67

Հեռացում՝ Էդուարդ Սպերցյան, 44 («Կրասնոդար»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ