Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոստովը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվեց «Օրենբուրգին»:
30-ամյա հայ ֆուտբոլիստը խաղը սկսեց մեկնարկային րոպեներից, երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց հյուրերի առաջին գոլը և փոխարինվեց հանդիպման 68-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով ռուս հարձակվող Ստեպան Մելնիկովին:
Ընթացիկ մրցաշրջանում Խորեն Բայրամյանը ռոստովյան ակումբի կազմում անցկացրած 14 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:
Ռուսաստանի գավաթի C խմբում «Ռոստովը» 6 միավորով 4-րդն է, իսկ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ 35 միավորով երրորդը:
Ռուսաստանի գավաթ, C խումբ, 5-րդ տուր
«Օրենբուրգ» - «Ռոստով»՝ 4-2
Վիկտոր Մելյոխին, 2 (ինքնագոլ), Բրայան Մանսիլա, 5, Գաբրիել Ֆլորենտին, 37, Վլադիմիր Սիչևոյ, 66 (11մ․) - Խորեն Բայրամյան, 55, Ստեպան Մելնիկով, 81


