Logo

Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի «Կրասնոդարը» խոշոր հաշվով հաղթանակով կիսաեզրափակիչում է

21:21 / 26.11.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Կրասնոդարը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։

Տանտերերից հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` փոխարինման մտնելով 63-րդ րոպեին։

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ հյուրընկալվելիս հաղթել էր 3-1 հաշվով` դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ռուսաստանի գավաթ, Պրեմիեր լիգայի ուղի, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Կրասնոդար» - «Օրենբուրգ»` 4-0 (առաջին հանդիպումը` 3-1)

Նիկիտա Կրիվցով, 4, Ջոն Կորդոբա, 57, Ժոաո Բաչի, 71, Ժուբալ, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ