Logo

Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի «Կրասնոդարը» փլեյ-օֆֆում է

23:45 / 30.09.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու 5-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 11-մետրանոցներով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։

Տանտերերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 55-րդ րոպեին։

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 11 միավորով B խմբի առաջատարն է և ապահովել է տեղը ՌՊԼ ուղու փլեյ-օֆֆում։ «Դինամոն» 8 միավորով երկրորդն է։

Ռուսաստանի գավաթ, Պրեմիեր լիգայի ուղի, 5-րդ տուր

B խումբ

«Կրասնոդար» - «Դինամո Մոսկվա»` 0-0 (11-մետրանոցներով` 4-2)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ