Logo

Ռուսաստանի գավաթ. Տիկնիզյանի գոլը կամային հաղթանակ պարգևեց «Լոկոմոտիվին»

21:36 / 25.07.2023Ֆուտբոլ
Նաիր Տիկնիզյան-5

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տպավորիչ գոլը կամային հաղթանակ պարգևեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի տնային մրցավեճում:

24-ամյա ֆուտբոլիստը Եկատերինբուրգի «Ուրալի» դեմ խաղում փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ և երեք րոպե անց դարձավ գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Լոկոմոտիվին» (2-1):

Հիշեցնենք, որ հայ պաշտպանը գոլ էր խփել նաև Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում (2-2):

Ռուսաստանի գավաթ, խմբային փուլ, առաջին տուր

«Լոկոմոտիվ» - «Ուրալ»՝ 2-1

Ուիլսոն Իսիդոր, 34, Նաիր Տիկնիզյան, 49 - Ֆանիլ Սանգատուլին, 8

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ