ՈւԵՖԱ-ն պաշտոնական շրջաբերական է հրապարակել 2026 թվականի աշխարհի առաջնության Եվրոպայի ընտրական գուտու վիճակահանությունից առաջ, հայտնում է Sport24-ը:
Ռուսական աղբյուրը տեղեկացնում է, որ ըստ շրջաբերականի` Ռուսաստանի ազգային հավաքականը չի մասնակցի ընտրական մրցաշարին: Մունդիալի ուղեգրերի համար Եվրոպայից կպայքարեն 54 երկրների հավաքականներ:
Նշվում է, որ դեկտեմբերի 13-ին կայանալիք վիճակահանությունից հետո ՈւԵՖԱ-ն կհրապարակի Եվրոպայի ընտրական գոտու բոլոր 192 հանդիպումների անցկացման ժամկետները:
Կձևավորվեն 12 խմբեր, 6-ում կլինեն 5-ական հավաքականներ, մյուս 6-ում` չորսական:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը 2022 թվականից պաշտոնական խաղեր չի անցկացնում: ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի պատճառով ռուսներին զրկել են խոշոր մրցաշարերի մասնակցելու իրավունքից: