Logo

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն արյուն են հանձնել

19:25 / 23.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի խաղացողները մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորում ստացած մարդկանց օգնելու համար արյուն են հանձնել Կրասնոգորսկի բժշկական կենտրոնում, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:

Ահաբեկչությունը տեղի էր ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկից րոպեներ առաջ, զինված տղամարդիկ կրակ էին բացել «Կրոկուս Սիթի» համերգասրահում հավաքված մարդկանց ուղղությամբ, այնուհետև պայթյուն էր եղել և խոշոր հրդեհ բռնկվել:

Այս պահի դրությամբ զոհերի թիվը գերազանցում է 100-ը, նաև կան հարյուրավոր վիրավորներ: Մոսկվայում մարտի 23-ին և 24-ին չեղյալ են համարվել զանգվածային բոլոր միջոցառումները: Ռուսաստանում մարտի 24-ը կլինի համազգային սգո օր:

Հիշեցնենք, որ այս դեպքով պայմանավորված չեղարկվել է մարտի 25-ին նախատեսված Ռուսաստան - Պարագվայ ընկերական հանդիպումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ