Ռուսաստանի ազգային հավաքականը Վոլգոգրադում ընկերական հանդիպում է անցկացրել Սիրիայի թիմի հետ և հաղթել 4-0 հաշվով։
Վալերի Կարպինի գլխավորած հավաքականից դուբլ է գրանցել «Ռոստովի» պաշտպան Մաքսիմ Օսիպենկոն, մեկական գոլ էլ խփել են MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկն ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Իլյա Սամոշնիկովը։
Ռուսաստանի հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել ընկերական խաղերում` ընդհանուր 34-0 հաշվով։
Ընկերական հանդիպում
Ռուսաստան - Սիրիա` 4-0
Մաքսիմ Օսիպենկո, 33, 81 (11մ), Իլյա Սամոշնիկով, 53, Ալեքսեյ Միրանչուկ, 66