Կարատեի Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի 60-րդ առաջնությանը հայտավորվել են երկու հայ մարզիկներ:
Ռուսաստանի հավաքականի կազմում են Յուրիկ Հովհաննիսյանը (67 կգ) և Էդուարդ Գասպարյանը (84 կգ):
Հիշեցնենք, որ առաջնությունը կանցկացվի մայիսի 7-11-ը:


