Logo

Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպանը զոհվել է պատերազմի դաշտում

22:22 / 29.12.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ալեքսեյ Բուգաևը կյանքից հեռացել է 43 տարեկանում։

Ֆուտբոլիստի մահանալու մասին սոցցանցերում առաջինը հայտնել է փաստաբան Անտոն Սմիրնովը։ Բուգաևը զոհվել է պատերազմի դաշտում։ Տեղեկությունը հաստատել է նաև Ալեքսեյի հայրը` Իվան Բուգաևը։

«Ցավոք, Ալեքսեյ Բուգաևի մահվան լուրը ճիշտ է։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Իսկ ինչպե՞ս են զոհվում պատերազմի դաշտում։ Դեպքը տեղի է ունեցել այսօր»,- ֆուտբոլիստի հոր խոսքը մեջբերում է Sport24-ը։

Ալեքսեյ Բուգաևն այս տարվա սեպտեմբերի 24-ին 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութ պահելու համար։ Նրա փաստաբան Կոնստանտին Ժերեբցովը դեռ այդ ժամանակ էր հայտնել, որ Բուգաևը մեկնելու է պատերազմ։ Այդ պատճառով ֆուտբոլիստը ցանկացել է որքան հնարավոր է շուտ հրապարակվի իր դատավճիռը։

Ալեքսեյ Բուգաևը հանդես է եկել միայն ռուսական ակումբներում` Մոսկվայի «Տորպեդոյում», «Լոկոմոտիվում», «Տոմում», «Խիմկիում» և «Կրասնոդարում»։ Նա 2004-05 թթ. հրավիրվել է Ռուսաստանի հավաքական, 7 խաղում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Հիշեցնենք, որ 2022 թ. փետրվարից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմական գործողություններ են ընթանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա