Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը տարավ պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Վալերի Կարպինի գլխավորած թիմը «Կրասնոդարի» ստադիոնում ընկերական խաղ անցկացրեց Բրունեյի հավաքականի դեմ և հաղթեց 11-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Իվան Օբլյակովը: Հատկանշական է, որ Օբլյակովի դուբլից և մրցակցի մեկ ինքնագոլից զատ գրանցված 8 գոլերը խփեցին տարբեր ֆուտբոլիստներ:
Նախորդ ռեկորդը ռուսները սահմանել էին 2019 թվականի հունիսին` Եվրո-2020-ի ընտրական փուլում 9-0 հաշվով հաղթելով Սան Մարինոյի ազգային հավաքականին:
Ռուսաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 19-ին էլ ընկերական խաղում կընդունի Սիրիայի թիմին:
Ընկերական խաղ
Ռուսաստան - Բրունեյ` 11-0 (տեսանյութ)
Իվան Օբլյակով, 1, 29, Նուր Իխվան Օթման, 7 (ինքնագոլ), Եվգենի Մորոզով, 10, Լեչի Սադուլաև, 48, Նիկիտա Կրիվցով, 58, Թամերլան Մուսաև, 63, Անդրեյ Մոստովոյ, 67, Ալեքսանդր Չերնիկով, 74, Ալեքսեյ Բատրակով, 80, Արսեն Ադամով, 88