Ռուսաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 5-0 հաշվով հաղթեց Զամբիայի թիմին։
Մոսկվայում կայացած խաղում Վալերի Կարպինի գլխավորած թիմից հեթ-տրիկ գրանցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը։
Ռուսներն ընկերական խաղերում տարան 8-րդ անընդմեջ հաղթանակը՝ ընդհանուր 44-0 հաշվով։
Ընկերական հանդիպում
Ռուսաստան - Զամբիա` 5-0
Մաքսիմ Գլուշենկով, 8, 54, 58, Իլյա Վախանիա, 44, Ալեքսեյ Բատրակով, 73


