Ռուսաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական խաղում չկարողացավ հաղթել Պերուին. գրանցվեց 1-1 հաշիվը։
Վալերի Կարպինի գլխավորած թիմն Ալեքսանդր Գոլովինի գոլի շնորհիվ 18-րդ րոպեից հաղթում էր, բայց խաղավերջում բաց թողեց առավելությունը։
Ռուսները, որոնք հեռացված են պաշտոնական մրցաշարերից, անցկացրել են 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը։
Ընկերական հանդիպում
Ռուսաստան - Պերու` 1-1
Ալեքսանդր Գոլովին, 18 - Ալեքս Վալերա, 82


