Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում անցկացրեց Գրենադայի թիմի հետ և հաղթեց 5-0 հաշվով։
Վալերի Կարպինի գլխավորած թիմից գոլով աչքի ընկան Արտյոմ Ձյուբան, Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովն, Զելիմխան Բակաևն ու Դանիիլ Ֆոմինը։
Ձյուբան դարպասի գրավումից հետո դարձավ Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկուն և շրջանցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու «Սևիլիայի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովին։
36-ամյա Ձյուբան ազգային թիմում 57 խաղում խփել է 31 գոլ։
Ռուսաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի մարտի 25-ին՝ մրցելով Զիմբաբվեի թիմի դեմ։
Ընկերական հանդիպում
Ռուսաստան - Գրենադա` 5-0
Դանիլ Պրուցև, 16, Արսեն Ադամով, 42, Արտյոմ Ձյուբա, 43, Դանիիլ Ֆոմին, 53, Զելիմխան Բակաև, 60


