Logo

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան դուրս կգա Եվրոպայի շախմատային միությունից

00:07 / 03.02.2023Շախմատ
null

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է բոլոր փաստաթղթերը՝ Եվրոպայի շախմատային միությունից Ասիայի շախմատային ֆեդերացիա տեղափոխվելու համար: Այդ մասին «Коммерсантъ»-ին հայտնել է ՌՇՖ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տկաչյովը: 

Նրա խոսքով, փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կկայանա Ասիայի շախմատային ֆեդերացիա կոնգրեսը, որի ընթացքում էլ պաշտոնապես կավարտվի գործընթացը: 

Եվրոպայի շախմատային միությունից հայտնել են, որ դեմ չեն տեղափոխությանը, եթե դա չի արգելում Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ):

Հիշեցնենք, որ շախմատի տղամարդկանց և կանանց Ռուսաստանի հավաքականները չեն մասնակցում միջազգային մրցաշարերին, իսկ ռուս շախմատիսները ելույթ են ունենում ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ