Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտիկները չեն մասնակցի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, հաղորդում է Agence France-Presse-ը։
Ապրիլի 26-28-ին Լյուքսեմբուրգում կկայանա եվրոպական վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը սուսերամարտիկների համար։ Ռուսաստանի հավաքականը մասնակցության հայտ չի ներկայացրել։
Ավելի վաղ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլատրել էր չեզոք դրոշի ներքո հանդես գալ Փարիզ-2024-ում։ Սակայն կազմակերպիչներն արգելել էին Օլիմպիական խաղերին մասնակցել կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանին, Սոֆիա Վելիկայային ու Սոֆիա Պոդզնյակովային։