Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան (RTF) հայտարարել է, որ հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանից ստացել է վնասի փոխհատուցում։
Թենիսի կանանց աշխարհի 118-րդ ռակետից փոխհատուցում է պահանջվել 2024 թվականին Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու և դրանից բխող վնասների համար: Համապատասխան որոշումը կայացրել է Սպորտի արբիտրաժի ազգային կենտրոնը (NCSA):
Հիշեցնենք, որ արդեն 2 տարի է` Ավանեսյանը ներկայացնում է Հայաստանը:


