Logo

Հոկեյի Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տվել մասնակցել աշխարհի առաջնությանը

15:20 / 04.02.2025Հոկեյ
Պաշտոնական
null

Հոկեյի միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել աշխարհի 2026 թվականի առաջնությանը, հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան:

Շվեյցարիայում ընթանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ որոշվել է Ռուսաստանի հավաքականի նկատմամբ նախկին արգելքն ուժի մեջ թողնել:

ԱԱ-2026-ը կկայանա Շվեյցարիայում, իսկ 2025-ին մրցաշարը կանցկացվի Շվեդիայում ու Դանիայում: 

Նախորդ անգամ Ռուսաստանի թիմը խոշոր մրցաշարի մասնակցել է 2022 թվականին: Օլիմպիական խաղերում ռուսները դարձել էին արծաթե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ