Logo

Ռուսաստանը ներկայացնող հայ ձյուդոիստը՝ «Մեծ սաղավարտի» արծաթե մեդալակիր

18:46 / 23.03.2024Ձյուդո
null

Ռուսաստանը ներկայացնող հայ ձյուդոիստ Կարեն Գալստյանը (73 կգ) դարձել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարի արծաթե մեդալակիր:

Եզրափակիչում հայ մարզիկը պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Շավտադուաշվիլիին: 24-ամյա Գալստյանի համար «Մեծ սաղավարտի» մրցաշարերում սա կարիերայի առաջին մեդալն է:

Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արտակ Թորոսյանը որակավորման փուլում հաղթել է Հայիթին ներկայացնող մրցակցին, սակայն 1/16 եզրափակիչում զիջել է իսրայելցի Տոհար Բուտբուլին, որը նվաճել է բրոնզե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մեսրոպ Բադալյանը (81 կգ), Աշիկ Անդրեյանը (60 կգ) և Վահագն Հովսեփյանը (60 կգ) պարտվել են մեկնարկում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ