Logo

Ռուստամ Գասպարյան. փաստեր

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 20.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
rustaammmmm min - Ռուստամ Գասպարյան. փաստեր

Արցախում ԱԹՍ-ից ծանր վիրավորում ստացած նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը մահացել է: Նշենք նաև, որ Գասպարյանը վիրավորվել էր հոկտեմբերի 16-ին, դեպքի պահին եղել էր իր 26-ամյա որդու հետ, որը զոհվել էր:

Այսօր առանձնացրել ենք մի քանի փաստ Ռուստամ Գասպարյանի կենսագրությունից…

Ռուստամ Գասպարյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: 1996 թվականին ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանի  իրավագիտության բաժինը:

1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

1989 թվականից մասնակցել է Արցախի ազատամարտին։

1994-2000 թվականներին ծառայել է ՀՀ բանակում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից, 2007-2012 թվականներին՝ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

2017 թվականից հեռացել է թե՛ ԲՀԿ-ից, թե՛ քաղաքականությունից։

Գասպարյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա…

Իր կյանքի ընթացքում պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով։ 2011 թվականի սեպտեմբերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

«Սև հովազ»-ի մասին…

Մարտական տարբեր գործողությունների ժամանակ ջոկատի հրամանատարներ են եղել Սմբատ Սրեյանը և Ռուստամ Գասպարյանը…

Ջոկատը կազմավորվել է 1989 թվականին Ջանֆիդա գյուղի  կամավորական ջոկատի հիմքի վրա և շրջանի այլ գյուղերի ջոկատների միավորմամբ։ Ունեցել է շտաբ, զինանշան։ 1990 թվականներին ջոկատի 69 ազատամարտիկ անդամագրվել է «Հատուկ գնդին»՝ ստեղծելով Արմավիրի կամավորական վաշտը, իսկ 1993 թվականին վաշտի հիմքի վրա կազմավորել գումարտակ։ Ջոկատը, վաշտը և գումարտակը մասնակցել են ՀՀ Արարատի, Գորիսի, Իջևանի, Սիսիանի, Կապանի և Արցախի Հանրապետության Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի, Կուբաթլուի, Քարվաճառի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով պարգևատրվել է 9, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 7 ազատամարտիկ։ Ջոկատից զոհվել է 11 ազատամարտիկ, այժմ այդ թվում է նաև Ռուստամ Գասպարյանը…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ