«Բրեստի» գլխավոր մարզիչ Էրիկ Ռոյը ՉԼ անցումային փլեյ-օֆֆում ՊՍԺ-ի հետ խաղին ընդառաջ ասուլիսի ընթացքում կատակել է՝ նշելով, որ ակումբը կապ է հաստատել աշխարհահռչակ դերասան Թոմ Կրուզի հետ, որը «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի գլխավոր դերակատարն է:
«Այժմ մենք ՊՍԺ-ի հետ նույն աշխարհում չենք ապրում: Պարզապես համեմատեք երկու ակումբների բյուջեն ու տեսեք տարբերությունը: Մենք սկսում ենք «անիրագործելի առաքելություն» օպերացիան: Փարիզում տեսանք Թոմ Կրուզին ու փորձեցինք կապ հաստատել նրա հետ, բայց նա հասանելի չէր», - Ռոյի խոսքն է մեջբերում Goal-ը:
«Բրեստը» փետրվարի 11-ին կընդունի ՊՍԺ-ին, պատասխան խաղը կկայանա փետրվարի 19-ին Փարիզում:


