Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» (1-0) խաղը:
«Կազմի պատճառով դժվար է գնահատել «Արսենալի» խաղը: Հասկանալի է, որ այս խաղը նրանց համար առաջնային չէր: Նրանք ձգտում են դառնալ Անգլիայի չեմպիոն:
Ես վստահ եմ, որ լոնդոնցիները կշարունակեն հաղթել ԱՊԼ-ում: Նրանք կասեն, որ հանուն դրա ստիպված էին զոհել այս մրցաշարը: «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ես ավելին էի սպասում «Արսենալից»»,- Քինի խոսքը մեջբերում է ITV.com-ը:
Հիշեցնենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր: Մրցաշարի նախորդ փուլում Պեպ Գվարդիոլայի թիմը 4-0 հաշվով առավելության էր հասել «Չելսիի» նկատմամբ, իսկ «Արսենալը» հաղթել էր «Օքսֆորդ Յունայթեդին» (3-0):


