«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը Stick to Football փոդքասթի ժամանակ անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Արսենալ» - «Ռեալ» դիմակայությանը.
««Արսենալը» 3 գնդակի առավելությամբ հաղթել է առաջին խաղը, բայց Լոնդոնի հյուսիսում դեռ անհանգստանում են պատասխան մրցավեճից առաջ: Ամեն ինչ ավարտված է. այս «Ռեալն» այն թիմը չէ, որին սովոր ենք տեսնել: Նրանք չեն կարող հաղթել նույնիսկ Լա լիգան», - ասել է իռլանդացին:
Առաջին խաղը նման տարբերությամբ պարտվելուց հետո «Արքայական ակումբը» երբեք չի կարողացել հաղթահարել մրցակցի արգելքը:


