Logo

Ռոյսթոն Դրենտեն կաթված է ստացել

11:23 / 20.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն հոկտեմբերի 17-ին գլխուղեղի կաթված է ստացել, հայտնում է նիդերլանդական սիրողական «Ռեբելեն» ակումբի մամուլի ծառայությունը։

38-ամյա ֆուտբոլիստն այժմ հոսպիտալացված է և բժիշկների հսկողության տակ է։ Նրա վիճակը կայուն է։

Դրենտեն «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ է եղել 2007-12թթ., 65 խաղում գրանցել է 4 գոլ ու 5 ասիստ։ Նախկինում եզրայինը հանդես է եկել նաև «Էվերթոնում», «Ֆեյենորդում», ռուսական «Ալանիայում», «Էրկուլեսում» և այլ ակումբներում։ Նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2023թ. նոյեմբերին։

Դրենտեն 2010թ. նոյեմբերին 1 հանդիպման է մասնակցել Նիդերլանդների ազգային հավաքականում։ Նա վերջին շրջանում խաղում էր սիրողական «Ռեբելեն» թիմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ