Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան, գերմանացի Մարկո Ռոյսը, գոլի հեղինակ դառնալով «Լայպցիգի» դեմ Բունդեսլիգայի 23-րդ տուրի խաղում (2-1), կրկնել է իր հայրենակից Միխայել Ցորկի ռեկորդը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Հանդիպման 21-րդ րոպեին «Լայպցիգի» դարպասը գրավելով 11-մետրանոցից` Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 159-րդ գոլն է խփել «Բորուսիայի» կազմում ու այդ ցուցանիշով հավասարվել 60-ամյա նախկին կիսապաշտպանին:
Հիշեցնենք որ Մարկո Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայի» սան է և 2012թ. վերադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում անցկացրած 19 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 7 ասիստ:


