«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե երբ է ավարտելու կարիերան։
«Ես պարզապես ցանկանում եմ հաճույք ստանալ։ Կարիերայիս ավարտը կարող է լինել 1-2 տարի հետո։ Ես չգիտեմ։
Շուտով 40 տարեկան եմ դառնալու։ Քանի դեռ մոտիվացիա ունեմ, շարունակելու եմ առաջ շարժվել։ Այն օրը, երբ զգամ, որ մոտիվացիա չունեմ, կավարտեմ կարիերաս»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 39-ամյա հարձակվողը մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Ալ Նասրի» հետ։