Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն հայտնել է, որ գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը շուտով կվերադառնա խաղադաշտ, հաղորդում է El Espanol-ը:
«Լավ նորությունն այն է, որ նա արդեն մոտ է հայտացուցակում ընդգրկվելուն։ Հավանաբար, ոչ վաղը։
Նրա անհատականությունը և մրցակցության բարձր մակարդակը կարևոր են մարզումների ու խաղերի ժամանակ, հատկապես հիմա, երբ մենք որոշ ժամանակ լինելու ենք առանց Միլիտաոյի»,- ասել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ Ռյուդիգերը սեպտեմբերից խաղադաշտ դուրս չի եկել, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 1 խաղի:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


